Հրադադարը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ աշխատում է միայն ռազմական ճնշումը: Այդ մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ վերջին մի քանի ժամերի ընթացքում ցամաքային ուժերը խորացել են Գազա քաղաքում։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։
Թուրքիան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Բլինքենը Անկարա է ժամանել տեղի ժամանակով կեսգիշերին (Երևանի ժամանակով՝ 01:00-ին)։ Ասիա ճանապարհորդությունից առաջ սա Բլինքենի վերջին կանգառն է։ Մինչ այդ նա Իրաքի մայրաքաղաք Բաղդադում էր։
Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրուլան իսլամական երկրներին կոչ է արել դադարեցնել նավթի արտահանումն Իսրայել և օգնել ՀԱՄԱՍ-ին հաղթել Հրեական պետությանը: Այդ մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև ռազմական բախումների ընթացքում, որոնք սկսվել էին հոկտեմբերի 7-ին, զոհվել է 46 լրագրող: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան կողմի աղբյուրներին։
Ամերիկյան հետախուզությունն այս պահին կարծում է, որ Իրանը զուսպ է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին իր պատասխանում, որպեսզի խուսափի Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունից:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջափակման մեջ է վերցրել Գազա քաղաքը։ Այդ մասին հայտնում է բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին, որի խոսքերը մեջբերել է The Times of Israel-ը:
Իսրայելը երկու օրվա մեջ երկրորդ հարվածն է հասցրել Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին։ Ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ: Այդ մասին հայտնում են CNN-ը և Reuters-ը։